հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Խոշոր հրդեհ՝ Թբիլիսիի կենտրոնում

Խոշոր հրդեհ՝ Թբիլիսիի կենտրոնում

Հրդեհ է բռնկվել Թբիլիսիի պատմական կենտրոնում գտնվող «Ամբասադորի» հյուրանոցում, հայտնում է Ռուսթավի-2 հեռուստաալիքը, փոխանցում է akhaltskha.net-ը:

Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է քառահարկ շենքի երրորդ և չորրորդ հարկերում։ Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ հյուրանոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է:

Դեպքի վայրում հրշեջ-փրկարարական ծառայությունները շարունակում են աշխատանքը: Զոհերի մասին առայժմ տեղեկություններ չկան, հայտնի չէ նաև հրդեհի պատճառը: Ռուսթավի-2-ի փոխանցմամբ՝ շենքում գտնվող բոլոր մարդիկ տարհանվել են։

  • Կիսվել: