Խորվաթիայի փոխվարչապետը հրաժարական է տվել
Խորվաթիայի փոխվարչապետ, ծայրահեղ աջ ազգայնական «Շարժում հանուն հայրենիքի» կուսակցությունը ներկայացնող Յոսիպ Դաբրոն հրաժարական է տվել այն բանից հետո, երբ կադրեր են հայտնվել, թե ինչպես է նա անկանոն կրակում ընթացող մեքենայից, տեղեկացնում է BBC News-ը։
Նշվում է, որ տեսանյութում երևում է, որ Դաբրոն նստած է ուղևորի նստարանին, զրուցում, ծիծաղում և բարձր երաժշտության ներքո երգում է, հանում է ատրճանակը և բաց պատուհանից կրակում մթության մեջ:
Անդրադառնալով տեսանյութին՝ Դաբրոն ասել է, որ տեսահոլովակը նկարահանվել է մի քանի տարի առաջ, և որ ինքը կրակել է ուսումնական փամփուշտներով:
Նա իր ֆեյսբուքյան էջում հրաժարականի դիմումում է հրապարակել՝ նշելով, որ չի ցանկանում շեղել կառավարության ուշադրությունը։