ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Խորհրդարանի բանաձևերը չեն արտացոլում Փարիզի պաշտոնական գիծը․ Ֆրանսիայի ԱԳՆ

Խորհրդարանի բանաձևերը չեն արտացոլում Փարիզի պաշտոնական գիծը․ Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի խորհրդարանի պալատների բանաձևերը, որոնք կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, չեն արտացոլում Փարիզի պաշտոնական գիծը, հայտարարել Է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը:

«Խորհրդարանականների այս նախաձեռնությունը Ֆրանսիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ եւ ընդունվել է միանգամայն անկախ ՝ իշխանությունների տարանջատման սկզբունքին համապատասխան», - չորեքշաբթի լրագրողներին ասել Է դիվանագետը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով ՝ Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը լավ հայտնի է ։ Նա հիշեցրել է ԱԳ նախարար Կատրին Կոլոնի հայտարարություններն այն մասին, որ «Ֆրանսիան շարունակելու է կողմերին հորդորել առաջ շարժվել բանակցություններում, որպեսզի օգտվի խաղաղության հասնելու հնարավորությունից»:

Ավելի վաղ Ֆրանսիայի Սենատը և Ազգային ժողովը բանաձևեր են ընդունել, որոնք կոչ են անում կառավարությանը դիտարկել Ադրբեջանի ներկայացուցիչների դեմ անհատական պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, եթե վերջինս շարունակի ագրեսիվ գործողությունները Հայաստանի նկատմամբ:

Վերջերս ընդունված բանաձերով կոչ է արվում կառավարությանը շարունակել միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության խնդրի լուծման համար,առաջարկում է կառավարությանը դիտարկել Հայաստանի պաշտպանունակության ուժեղացման հնարավորությունը,  կոչ է արվում կառավարությանը շարունակել միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության խնդրի լուծման համար, առաջարկում է կառավարությանը դիտարկել Հայաստանի պաշտպանունակության ուժեղացման հնարավորությունը; ինչպես նաև կոչ է արվում միջազգային կազմակերպություններին ձեռնարկել բոլոր միջոցները Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության համար: 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: