կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Խորհրդարանական ընտրությունները Հայաստանը վերջնականապես բաժանեցին բարիկադներով. Коммерсантъ

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանը վերջնականապես բաժանեցին բարիկադներով. Коммерсантъ

 

ՀՀ երկու առաջատար քաղաքական ուժերի` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի անհաշտ դիմակայությունն այս ընտրությունները դարձրեցին ամենասկանդալայինը Հայաստանի անկախության ամբողջ պատմության մեջ: Այս մասին գրել է Ռուսական Коммерсантъ պարբերականը՝ անդրադառնալով ՀՀ-ում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին․

<<Այն իրավիճակում, երբ կողմերից ոչ մեկը պատրաստ չէ ընդունել պարտությունը, Հայաստանը կշարունակի պայքարել իշխանության համար՝ անկանխատեսելի արդյունքով:

 Ազգային համերաշխությանն անպատրաստությունն ընտրությունները վերածել է այն հարցի պատասխանի փնտրտուքի, թե ով է մեղավոր երկրի բազմաթիվ դժբախտություններում` գործո՞ղ, թե՞ նախկին իշխանությունները: Եթե ընդդիմությունն ամեն ինչի համար մեղադրում է Նիկոլ Փաշինյանին, ապա 2018-ի «թավշյա հեղափոխության» նախկին առաջնորդը զգալի տարածքների կորստի, բանակի փլուզման, կոռուպցիայի և այլ անախորժությունների մեղքը բարդում է «նախկինների», և առաջին հերթին` Ռոբերտ Քոչարյանի վրա:

Ընտրությունները դրա մասնակիցների համար վերածվել էին մարտի առանց կանոնների` սպառնալիքներ, փոխադարձ մեղադրանքներ և կոմպրոմատների պատերազմ, որի բարձրագույն կետը դարձավ կիրակի առավոտը, երբ Երևանի փողոցներում հայտնվեցին Քոչարյանի պատկերով թռուցիկները` արյան հետքերով և «հայերին սպանող» գրությամբ:

Ընդհանուր առմամբ, քվեարկության օրը ցույց տվեց, որ 21 կուսակցությունների և չորս դաշինքների ներկայացուցիչներին երկրի նախագահ Արմեն Սարգսյանի` ընտրություններին «իրենց գործողություններում զուսպ և խոհեմ լինելու, բարոյականության սահմանները քաղաքական նպատակներով չհատելու» կոչն անտեսվել է:

Քոչարյանի գլխավորած դաշինքից հայտարարել են, որ «Հայաստանի պատմության ընթացքում ընտրություններում այսքան խախտումներ չեն եղել»: Կառավարության ղեկավարի հակառակորդները նրան մեղադրել են «լռության օրվա» օրենքը խախտելու համար, երբ շաբաթ նա իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում դիմեց իր կողմնակիցներին՝ նրանց կոչ անելով գնալ ընտրությունների>>։

  • Կիսվել: