Խորհրդակցություն՝ Ադրբեջանի ՊՆ-ում
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խորհրդակցություն է հրավիրել, հայտնում են Ադրբեջանի ՊՆ-ից, տեղեկացնում ե ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ հրդակցությանը մասնակցել են փոխնախարարներ, ռազմական ստորաբաժանումների հրամանատարներ, գլխավոր վարչությունների պետեր, նախարարության վարչությունների եւ ծառայությունների ղեկավարներ։
Հասանովը խորհրդակցության մասնակիցների ուշադրությանն է ներկայացրել այն առաջադրանքները, որոնք ադրբեջանական բանակի առջեւ դրել է նախագահը՝ օկուպացված հայկական Հադրութ կատարած այցի ժամանակ։
Հանդիպմանը վերլուծել են ներկա իրավիճակը պետական սահմանին, ինչպես նաեւ «ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ժամանակավոր տեղակայման տարածքներում»:
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Դրական գնահատելով ստորաբաժանումների մարտունակությունն էլ ավելի բարձրացնելու նպատակով զորքերում անցկացված զորավարժությունները՝ նախարարը հանձնարարել է ցերեկային եւ գիշերային ժամերին իրական մարտերի պայմաններին համապատասխան տարաբնույթ վարժանքներ եւ գործնական պարապմունքներ անցկացնել»: