կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Խորապես անհանգստացած ենք. Գերմանիայի ԱԳՆ-ն՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության մասին

Խորապես անհանգստացած ենք. Գերմանիայի ԱԳՆ-ն՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության մասին

Մենք խորապես անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների մասին տեղեկությունից:

Այս մասին նշել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության Արևլյան Եվրոպայի և Կովկասի դեպարտամենտի տնօրեն Մաթիաս Լյուտենբերգը:

Նա կոչ է արել վերջ դնել ռազմական գործողություններին։

«Մենք աջակցում ենք Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի առաջարկին՝ նվազեցնելու սահմանային լարվածությունը»,- հավելել է պաշտոնյան:

  • Կիսվել: