շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Խառը մենամարտերի մարտիկ Նուրմագոմեդովը որոշել է հեռանալ MMA-ից

Խառը մենամարտերի մարտիկ Նուրմագոմեդովը որոշել է հեռանալ MMA-ից

Խառը մենամարտերի մարտիկ Հաբիբ Նուրմագոմեդովը որոշել է հեռանալ MMA-ից։

«Հաբիբը լքում է MMA-ը: Սա վերաբերում է մարզչական կարիերային և MMA-ի հետ կապված մնացած ամեն ինչին: Պատճառը Հաբիբի ցանկությունն է՝ ժամանակ տրամադրել ընտանիքին»,- ասվում է կազմակերպության պաշտոնական էջի գրառման մեջ, փոխանցում է armsport.am-ը:

 

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ մարզիկը MMA-ից հեռանալու մտադրություն ունի։

Նուրմագոմեդովը UFC-ում հանդես է եկել 2012 թվականից՝ տանելով 13 հաղթանակ 13 մենամարտերում։ Նա համարվում էր առաջնության չեմպիոն թեթև քաշային կարգում։ 2020 թվականի հոկտեմբերի 24-ին, նա հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ MMA-ի կանոններով, նրա ակտիվում կա 29 մենամարտ և 29 հաղթանակ։

  • Կիսվել: