Խարկովի մարզի երկու բնակավայր անցել է ՌԴ-ի վերահսկողության ներքո
Խարկովի ուղղությամբ՝ Լուկյանցևի և Վոլչանսկի շրջաններում, ուկրաինական զորքերը նահանջել են՝ զինծառայողների կյանքը փրկելու և կորուստներից խուսափելու համար։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը:
Նշվում է, որ երեքշաբթի երեկոյան Խարկովը հերթական հրթիռակոծության է ենթարկվել, ինչի հետևանքով տուժել է 12 հարկանի բնակելի շենք, վիրավորվել է ավելի քան 20 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չեղարկել է ծրագրված այցերը Իսպանիա և Պորտուգալիա՝ ռազմաճակատում ստեղծված բարդ իրավիճակի պատճառով: