շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Խանդոտ տղամարդը կծել է ընկերուհու քիթը

Խանդոտ տղամարդը կծել է ընկերուհու քիթը

Կանադայի Տորոնտո քաղաքում Նիկ Գրևել անունով տղամարդը լոգարանում կծել է իր ընկերուհու՝ 24-ամյա Էլիսոն Դանիլկոյի քիթը, տեղեկացնում է The Sun-ը:

Զույգը նշելիս է եղել Ամանորը, երբ նրանց միջև վիճաբանություն է սկսվել: Ինչպես նշվում է՝ 30-ամյա խանդոտ տղամարդը չի ցանկացել, որ իր ընկերուհին մեկնի Կոստա Ռիկա, ինչն էլ միջադեպի պատճառ է դարձել:

«Նա ինձ սեղմել էր պատին, ես գոռում էի, բայց նա ինձ բաց չէր թողնում, իսկ հետո կծեց քիթս»,-պատմել է ընկերուհին:

Նա կարողացել է փախչել և թաքնվել հարևանի տանը: Նրան արյունահոսող քթով տեղափոխել են հիվանդանոց:

Նշվում է, որ քթի պոկված մասը չի հաջողվել հայտնաբերել: «Նա կա՛մ կերել է այն, կա՛մ նետել զուգարանը»,-հայտարարել է Էլիսոնը, որին սպասվում է քթի պլաստիկ վիրահատություն:

  • Կիսվել: