կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Խամենեին հայտարարել է, որ Իրանը միայն ուժեղանալու է ճնշման ներքո

Խամենեին հայտարարել է, որ Իրանը միայն ուժեղանալու է ճնշման ներքո

Իրանը և դիմադրության ուժերը միայն կուժեղանան և կընդգրկեն ողջ Մերձավոր Արևելքը, եթե շարունակեն ճնշում գործադրել: Այդ մասին ժողովրդին ուղղված իր ելույթի ժամանակ հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին։

«Դիմադրության ուժերի իմաստը կայանում է նրանում, որ ինչքան ուժեղ ես ճնշում, այնքան մոտիվացիան ուժեղանում է: Ինչքան նրանց դեմ պայքարես, այնքան նրանք ավելի լայնակի են դառնում: Ես ասում եմ ձեզ, որ դիմադրության ուժերը ընդլայնվում են ողջ տարածաշրջանը: Նրանք, ովքեր չեն հասկանում դիմադրության նշանակությունը, կարծում են, որ երբ դիմադրության [ուժերը] թուլանան, Իրանը նույնպես կթուլանա, բայց ես ասում եմ ձեզ, որ Իրանը ցանկացած դեպքում միայն կուժեղանա»,- Խամենեիի խոսքերն է մեջբերում SNN հեռուստաալիքը։

  • Կիսվել: