երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Խաղաղությունն այլընտրանք չունի. Սերբիայի նախագահը ռազմական գործողությունները կասեցնելու կոչ է արել

Խաղաղությունն այլընտրանք չունի. Սերբիայի նախագահը ռազմական գործողությունները կասեցնելու կոչ է արել

երբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը կոչ է արել դադարեցնել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ընթացող ռազմական գործողությունները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Սերբական լրատվամիջոցների հետ զրույցում Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ խաղաղությունն այլընտրանք չունի:

 

«Մենք խաղաղություն ենք ցանկանում, նրանք մեզ համար երկու եղբայրական և բարեկամական ժողովուրդներ են։ Մենք նրանց ցանկանում ենք այս ամենը հնարավորինս արագ կասեցնել։ Ձևականության նման է հնչում, որ խաղաղությունն այլընտրանք չունի, բայց հավատացեք՝ խաղաղությունն ամեն ինչից կարևոր է։ Մենք հավատում ենք, որ մեր եղբայր և բարեկամ հայերն ու ադրբեջանցիները դրան հասնելու ուժ կգտնեն»,- ասել է Վուչիչը:

  • Կիսվել: