շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Խաղաղության պայմանագրի ստորագրման ամենալուրջ խոչընդոտը «Ադրբեջանի դեմ տարածքային պահանջների» առկայությունն է ՀՀ Սահմանադրության մեջ. Բայրամովը՝ Պետդեպի պաշտոնյային

Խաղաղության պայմանագրի ստորագրման ամենալուրջ խոչընդոտը «Ադրբեջանի դեմ տարածքային պահանջների» առկայությունն է ՀՀ Սահմանադրության մեջ. Բայրամովը՝ Պետդեպի պաշտոնյային

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջոշուա Հեքի գլխավորած պատվիրակությանը։

Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են հետպատերազմական շրջանում տարածաշրջանային իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները։

Բայրամովը նշել է, որ չնայած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում զգալի առաջընթացին, վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման ամենալուրջ խոչընդոտը «Ադրբեջանի դեմ տարածքային պահանջների» առկայությունն է Հայաստանի մի շարք իրավական և քաղաքական փաստաթղթերում, մասնավորապես՝ Սահմանադրության մեջ:
 

 

  • Կիսվել: