երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ բողոքի ցույցերի և գործադուլի ֆոնին Փարիզը բախվել է աղբահանության խնդրին

Կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ բողոքի ցույցերի և գործադուլի ֆոնին Փարիզը բախվել է աղբահանության խնդրին

Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքը 62-ից 64 դարձնելու մասին կառավարության որոշման դեմ բողոքի ցույցերը և գործադուլները չեն դադարում: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր ևս հարյուր հազարավոր քաղաքացիներ են դուրս գալու փողոցներ:

Վերջին 10 օրվա ընթացքում Ֆրանսիայի տարբեր բնակավայրերում, այդ թվում՝ մայրաքաղաքում, ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են եղել, իրավապահներն արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ են կիրառել, մի շարք քաղաքացիներ կոտրել են խանութների ցուցափեղկերը, այրել մեքենաներ, կան ձերբակալվածներ:

Փարիզը բախվել է ևս մեկ լուրջ խնդրի՝ աղբահանությամբ զբաղվող մունիցիպալ ձեռնարկությունները հրաժարվում են աշխատել։ Արդյունքում՝ Փարիզում մի քանի օր է՝ աղբահանություն չի իրականացվում:

  • Կիսվել: