շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Կատարի վարչապետը մեղադրել է Իրանին «դավաճանության» մեջ

Կատարի վարչապետը մեղադրել է Իրանին «դավաճանության» մեջ

Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ իբն Աբդուլռահման Ալ Թանին Sky News-ին տված հարցազրույցում Իրանի հարվածները Պարսից ծոցի երկրների դեմ անվանել է «վտանգավոր սխալ հաշվարկ»՝ զգուշացնելով, որ էսկալացիան կարող է ապակայունացնել տարածաշրջանը և շոկային ալիքներ առաջացնել համաշխարհային տնտեսությունում։

Մամուլի առջև ելույթ ունենալով առաջին անգամ այն բանից հետո, երբ Կատարը բազմիցս ենթարկվել է հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածների, Կատարի վարչապետը հայտարարել է, որ երկիրը մտել է իր բնորոշմամբ «շատ դժվար ժամանակաշրջան», սակայն բարձր է գնահատել երկրի պաշտպանության և անվտանգության ուժերի պրոֆեսիոնալիզմը։

Կատարի վարչապետը քննադատել է Իրանի գործողությունները։

«Սա դավաճանության ուժեղ զգացում է։ Պատերազմի սկսվելուց ընդամենը մեկ ժամ անց Կատարը և Պարսից ծոցի մյուս երկրները ենթարկվեցին հարձակման։ Մենք հստակ հայտարարել էինք, որ չենք պատրաստվում մասնակցել որևէ պատերազմի մեր հարևանների դեմ», — ասել է նա։

«Պարսից ծոցի երկրների դեմ բոլոր այս հարձակումները մենք երբեք չէինք սպասում մեր հարևանից։ Մենք միշտ փորձել ենք պահպանել լավ հարաբերություններ Իրանի հետ, սակայն այն արդարացումները և պատճառաբանությունները, որոնք նրանք ներկայացնում են, ամբողջությամբ մերժվում են», — նշել է նա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարձակվում են Իրանի տարածքի վրա, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի։ Ի պատասխան դրա՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին։ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ 

  • Կիսվել: