Կատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. Արաղչի
Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցած քննարկումների ժամանակ, Կատարի և Պակիստանի շնորհիվ, Թեհրանը համաձայնեցրել է մի քանի հարցի լուծումը, այդ թվում՝ նավթի արտահանումը և Իրանի ակտիվների ապասառեցումը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Պակիստանի և Կատարի անխոնջ միջնորդական ջանքերի շնորհիվ հաջողվել է զգալի առաջընթաց գրանցել Լիբանանում պատերազմի դադարեցման գործում։ Վերացվել են նավթի և նավթաքիմիական արտադրանքի արտահանման մաքսատուրքերը, շրջափակումը, ապասառեցվել են որոշ ակտիվներ, ինչպես նաև մեկնարկել է Իրանի վերականգնման ու զարգացման մասշտաբային ծրագիրը», - գրել է Արաղչին X-ում։


