երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Կասիմ Ժոմարտ Տոկաևը հրաժարվել է Ղազախստանի իշխող կուսակցության նախագահի պաշտոնից

Կասիմ Ժոմարտ Տոկաևը հրաժարվել է Ղազախստանի իշխող կուսակցության նախագահի պաշտոնից

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ այլևս չի նախագահելու իշխող «Ամանաթ» կուսակցությունը, ինչպես նաև դադարելու է իր անդամակցությունը կուսակցությանը։  

«Որոշել եմ այսօրվանից դադարեցնել լիազորություններս «Ամանաթ» կուսակցության նախագահի պաշտոնում և դուրս գալ կուսակցությունից։ Այս քայլը խորհրդանշական նշանակություն ունի»,- ասել է Տոկաևը՝ կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ։

Տոկաևը շնորհակալություն է հայտնել իրեն ընձեռված վստահության համար և իշխող կուսակցության նախագահի թեկնածու է առաջադրել խորհրդարանի ստորին պալատի նախագահ Երլան Կոշանովին։

Վերջինս ընտրվել է «Ամանաթի» նախագահ ու հայտարարել, որ կուսակցությունը շարունակելու է Տոկաևի որդեգրած կուրսով առաջնորդվել։

  • Կիսվել: