չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Կապիտոլիումի անկարգությունների արդյունքում զոհերի թիվը հասավ հինգի

Կապիտոլիումի անկարգությունների արդյունքում զոհերի թիվը հասավ հինգի

Հինգշաբթի ուշ երեկոյան մահացել է Վաշինգտոնի ոստիկանության սպաներից մեկը, ով ուրջ վնասվածքներ էր ստացել նախագահ Թրամփի կողմնակիցների՝ Կոնգրես ներխուժման ժամանակ:  

Իպրես հայտնում է CNN-ը, Օհայոյից դեմոկրատ կոնգրեսական Թիմ Ռայանը հայտարարել է, որ Կոնգրեսի շենքը գրավելու հարցում ամբոխին օգնել են իրավապահ մարմինների աշխատակիցները: Նրանք են բացել արգելապատնեշները ցուցարարների առջև և նույնիսկ սելֆի են արել նրանց հետ:

ԱՄՆ դաշնային դատախազի պաշտոնակատար Մայքլ Շերվինն էլ ասել է, որ կուսումնասիրվի տեղի ունեցած անկարգություններում պաշտոնյաների մասնակցության հարցը: Ըստ ամերիկյան հեռուստաալիքների՝ հետաքննությունը վերաբերելու է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

 

  • Կիսվել: