Կանխվել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության շենքերից մեկի դեմ դիվերսիայի փորձ
Չորեքշաբթի առավոտյան կանխվել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության շենքերից մեկի դեմ դիվերսիա: Միջադեպի հետևանքով զոհեր և ֆինանսական վնասներ չեն գրանցվել, գրում է parstoday.com-ը:
Ինչպես հաղորդում է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությանը պատկանող վայրերի պաշտպանության համար նախատեսված միջոցառումների շնորհիվ, այսօր առավոտյան դիվերսիայի փորձը խափանվեց նախքան շենքին որևէ վնաս հասցվելըը:
Իրանի խաղաղանպատակ միջուկային գործունեությանը վնասելուն ուղղված դիվերսիոն քայլերը բացահայտելու, հայտնաբերելու և դրանց դիմակայելու ոլորտում անվտանգության և պաշտպանության կազմակերպությունների ու կառույցների զգոնությունը, թույլ չի տալիս, որպեսզի միջուկային ոլորտում Իրանի ծրագրերի շարունակականությունը անգամ մեկ վայրկյանով խափանվի:
Միջադեպի մանրամասները և դրա հեղինակների հայտնաբերման գործով քննությունը մեկնարկել է: