ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Կանգնած եմ հայերի կողքին. Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամը դատապարտել է Ադրբեջանի հրահրած հարձակումը

Կանգնած եմ հայերի կողքին. Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամը դատապարտել է Ադրբեջանի հրահրած հարձակումը

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Նիտհյա Ռամանը հայտարարություն է տարածել ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի խաղաղ բնակավայրերի ռմբակոծման վերաբերյալ՝ դատապարտելով Ադրբեջանի հրահրած ռազմական հարձակումը խաղաղ հայ բնակչության դեմ:

«Ես կանգնած եմ Լոս Անջելեսի հայ համայնքի և առհասարակ ամբողջ աշխարհի հայերի կողքին՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի չհրահրված հարձակումները խաղաղ բնակչության դեմ: Ես պատիվ ունեմ ներկայացնելու ընդարձակ ու հզոր հայկական համայնքը Չորրորդ շրջանում, որոնցից շատերը գրկաբաց ընդունեցին ինձ որպես իրենց ներկայացուցչի, և ես խորապես կիսում եմ նրանց տխրությունն ու զայրույթը: Այս անիմաստ բռնությանը պետք է վերջ տրվի, և ես միանում եմ Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցությունը դադարեցնելու՝ Կոնգրեսին ուղղված բարձրաձայն կոչին», - հայտարարել է Նիտհյա Ռամանը:

  • Կիսվել: