չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Կանադայի պատժամիջոցների տակ հայտնված անձանց թվում է նաև «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրենը

Կանադայի պատժամիջոցների տակ հայտնված անձանց թվում է նաև «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրենը

Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ, սահմանափակումները վերաբերում են 4 ֆիզիկական անձանց և 29 կազմակերպությունների։ 

Արդեն հայտնի են անձանց և ընկերությունների անունները։

Համապատասխան տեղեկությունը տեղադրված է Կանադայի արտաքին գործերի նախարարության կայքում։

 Պատժամիջոցների ցանկում են Օմսկիգիտահետազոտական ինստիտուտը, «Պրոմտեխնոլոգիա» ընկերությունը, Յակովլևի անվան նախագծային բյուրոն, «Ավրորա» գիտահետազոտական և արտադրական կոնցեռնը, «Իժևսկի անօդաչու համակարգեր» արտադրական ասոցիացիան, «Ուրալսիբ», «Զենիթ» բանկերը, Տրոյիցկի նորարարության և ջերմամիջուկային հետազոտությունների ինստիտուտը, Փորձարարական ֆիզիկայի համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտը, Ռոսատոմի դուստր «Ռոսատոմ օվերսիզ» ձեռնարկությունը, «Ատոմստրոյը», Պրոցենկոյի անվան «Ստարտ» արտադրական միավորումը,  «Ատոմֆլոտը», Կուրչատովի ինստիտուտը, «Սևերստալը», «Ինտերրոս» ընկերությունը, Ռոսբանկը, Համառուսական տարածաշրջանային զարգացման բանկը, «Ocean Electronics» ընկերությունը, «Ավանգարդ» մեքենաշինական գործարանը, Նիժնի Նովգորոդի ՝ Հաղթանակի 70-ամյակի գործարանը, Ուլան-Ուդեի ավիացիոն գործարանը, Զելենոդոլսկի նախագծային բյուրոն, «Էլեկտրոպրիբոր» կոնցեռնե, Նևսկու նախագծային բյուրոն, Հրետանու և հրթիռային զենքի 195-րդ վերանորոգման գործարան, Ատոմային ռեակտորների գիտահետազոտական ինստիտուտ:

Պատժամիջոցներ են կիրառվել նաև 4 անձանց նկատմամբ՝ «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպին, «Ռուսական ուղղաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրեն Նիկոլայ Կոլեսով, Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Ալեքսեյ Կոմիսարով, նախկին զինվորական Սերգեյ Մուչկաև։

  • Կիսվել: