կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Կանադայի խորհրդարանը երրորդ անգամ հրաժարվել է անվստահություն հայտնել Ջասթին Թրյուդոյի կառավարությանը

Կանադայի խորհրդարանը երրորդ անգամ հրաժարվել է անվստահություն հայտնել Ջասթին Թրյուդոյի կառավարությանը

Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատը երրորդ անգամ չի պաշտպանել վարչապետ Ջասթին Թրյուդոյի կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը:

Այն խորհրդարանի ստորին պալատ էին ներկայացրել Կանադայի ընդդիմադիր Պահպանողական կուսակցության ներկայացուցիչները: Նախաձեռնությանը աջակցել է 152 պատգամավոր, 180-ը դեմ է արտահայտվել:

Աշնանը պահպանողականները երկու անգամ նախաձեռնել էին անվստահության քվեի քվեարկություն, բայց նրանց առաջարկը երկու անգամ ձախողվել էր, քանի որ ընդդիմադիր ուժերի մի մասն աջակցություն էր հայտնել Թրյուդոյին:

Կանադայի խորհրդարանի հաջորդ ընտրությունը նախատեսված է 2025 թվականի հոկտեմբերին:

 

  • Կիսվել: