երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Կանադայի կառավարությունից հայտնել են, որ իրենց երկրի վարչապետն ու Թրամփը «շատ կառուցողական» խոսակցություն են ունեցել

Կանադայի կառավարությունից հայտնել են, որ իրենց երկրի վարչապետն ու Թրամփը «շատ կառուցողական» խոսակցություն են ունեցել

Կանադայի կառավարությունը մարտի 28-ին տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երկրի վարչապետ Մարկ Քարնիի «շատ կառուցողական» զրույցի մասին, որը նվիրված է եղել երկու երկրների միջեւ հարաբերություններին։

Կանադայի կառավարության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Ղեկավարները պայմանավորվել են սկսել համապարփակ բանակցություններ նոր հարաբերությունների մասին տնտեսության եւ անվտանգության ոլորտում, ընտրություններից անմիջապես հետո։ Միջանկյալ ժամանակաշրջանում ղեկավարները պայմանավորվել են, որ բանակցությունները Կանադայի միջազգային առեւտրի եւ միջկառավարական գործերի նախարար եւ թագավորի Գաղտնի խորհրդի նախագահ Դոմինիկ Լեբլանի եւ ԱՄՆ առեւտրի նախարար Հովարդ Լուտնիկի միջեւ ակտիվանում են առանցքային հարցերի լուծման համար»:

Նշվել է նաեւ, որ Քարնին Թրամփին ասել է, որ հաջորդ ամսվա ընթացքում նա «ջանադրաբար կաշխատի՝ քննարկումներում Կանադան ներկայացնելու իրավունքը վաստակելու համար»։

Կանադայի վարչապետը նաեւ ասել է ԱՄՆ նախագահին, որ իր կառավարությունը պատասխան մաքսատուրքեր կսահմանի Կանադայի աշխատողներին եւ տնտեսությունը պաշտպանելու համար 2025թ. ապրիլի 2-ին ԱՄՆ լրացուցիչ առեւտրային մաքսատուրքերի մասին հայտարարությունից հետո:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահը 25 տոկոս մաքսատուրքեր էր մտցրել կանադական ներմուծման համար, ինչպես նաև բազմիցս Կանադան անվանել է Միացյալ Նահանգների «51-րդ նահանգ», ինչը վրդովմունք է առաջացրել հարեւան երկրում։

  • Կիսվել: