հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կալուգայի մարզում վնասազերծել են քիմիական ձեռնարկությունում ահաբեկչություն ծրագրած իսլամիստների. ԱԴԾ

Կալուգայի մարզում վնասազերծել են քիմիական ձեռնարկությունում ահաբեկչություն ծրագրած իսլամիստների. ԱԴԾ

Կալուգայի մարզում վնասազերծել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության երկու կողմնակցի, որոնք ահաբեկչություն էին ծրագրում քիմիական ձեռնարկությունում, տեղեկացրել են  Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) հասարակության հետ կապերի կենտրոնում։

«Կանխվել է ահաբեկչական գործողությունը, որը ծրագրել էին կենտրոնաասիական շրջանի հանրապետությունների երկու քաղաքացի՝ ինքնաշեն պայթուցիկ սարքի եւ այրող խառնուրդների օգտագործմամբ»,- նշվել է մամուլի հաղորդագրությունում։

Ահաբեկիչները նախատեսել էին պայթեցնել վառելիքաքսուքային նյութերով ցիստեռնը։

Ձերբակալման ժամանակ նրանք զինված դիմադրություն են ցուցաբերել եւ մահացու վիրավորվել։ Ուժայինները կորուստներ չեն կրել, քաղաքացիական բնակչությունը չի տուժել։

Հայտնի է, որ չարագործները երդում էին տվել ԻՊ-ին եւ ահաբեկչությունից հետո նախատեսում էին հեռանալ Սիրիա, զինված հակամարտության գոտի։

Նրանց բնակարանի խուզարկության ժամանակ հատուկ ծառայությունների աշխատակիցները գտել են պայթուցիկի պատրաստման լաբորատորիա, օգտագործման համար պատրաստ մեծ հզորությամբ ինքնաշեն ռումբ, ինչպես նաեւ այրող խառնուրդով տարողություններ, հրազեն եւ զինամթերք։

Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության նախապատրաստման մասին։

  • Կիսվել: