կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհները Մալիբուի բնակիչներին ստիպել են տարհանվել

Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհները Մալիբուի բնակիչներին ստիպել են տարհանվել

ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով Մալիբուի բնակիչները ստիպած են եղել տարհանվել, քանի որ հրդեհը սպառնում է նրանց տներին։ Բացի այդ, կրակի տարածման պատճառով տեղի են ունեցել հոսանքազրկումներ, փակվել են ճանապարհները։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Հրդեհը, որը ստացել է «Ֆրենկլինի հրդեհ» անվանումը, դեկտեմբերի 10-ին երկու հեկտարից տարածվել է գրեթե 1100 հեկտար տարածության վրա։ Կրակի արագ տարածմանը նպաստում են ուժգին քամիները։ 

Հրդեհը ոչնչացրել է մի քանի տուն. զոհեր և վիրավորներ չկան։ 

Լոս Անջելեսի հրշեջ ծառայության ղեկավարը հայտարարել է, որ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված 700 հրշեջներին կմիանան ևս 300-ը։

Հրդեհն առայժմ չի հաջողվել մեկուսացնել։ 

 

  • Կիսվել: