երեքշաբթի, հուլիս 21
21 / 7 / 2026
Կալիֆորնիայում ևս մեկ զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել. կա 7 զոհ

Կալիֆորնիայում ևս մեկ զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել. կա 7 զոհ

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Հալֆ Մուն Բեյ քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է MSNBC-ն, միջադեպի հետևանքով կա յոթ զոհ։

Աղբյուրի հաղորդմամբ՝ զոհերը ֆերմայի չինացի աշխատողներ են եղել։ Նշվում է, որ հարձակվողը կրակ է բացել՝ սպանելով չորս մարդու, ապա փախուստի է դիմել, սակայն քիչ անց վերադարձել է և սպանել ևս երեք մարդու։

Իրավապահները բերման են ենթարկել 67-ամյա կասկածյալի, սակայն ներկա պահին նրա ինքնությունը չի բացահայվել։

  • Կիսվել: