երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 15 հազար բնակիչ

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 15 հազար բնակիչ

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հյուսիսային շրջաններում մոլեգնում են անտառային հրդեհներ: Բնական աղետի պատճառով տարհանվել է 15 հազար բնակիչ:

Կրակը տարածվել է ավելի քան հազար քառակուսի կմ տարածքի վրա և ոչնչացրել է տասնյակ տներ:

Տեղական իշխանությունները զգուշացրել են, որ շրջանում սպասվում է շոգ և չոր եղանակ, ինչը կարող է էլ ավելի վատթարացնել հրդեհի հետ կապված իրավիճակը: Նահանգի ներկայացուցիչների խոսքով՝ կրակի արագ տարածման պատճառով ներկա իրավիճակն անկանխատեսելի է:

  • Կիսվել: