Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան
Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր, իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:
«Ապօրինությունները շարունակվում են, վերջին տարիներին մեր երկրում բացարձակ ներդրումներ չեն եղել, դրա համար իրենք այդ վտանգը չեն տեսնում, ես շատ մեծ վտանգ եմ տեսնում:
Իրենց բոլոր քայլերը կանգնեցնում են թե ներքին, թե արտաքին ներդնողներին: Էդ մարդու չուչելներն էլ գողացան, առյուծներին դեռ ոչինչ, հետները կտանեն ԱԺ»,- նշել է Կարապետյանը:


