ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կադիրովը Զելենսկուն ապաստան է առաջարկել Չեչնիայում

Կադիրովը Զելենսկուն ապաստան է առաջարկել Չեչնիայում

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն առաջարկել է փախչել Չեչնիա։ Այս մասին նա գրել է Telegram-ի իր  ալիքում։

«Եթե անհանգստանում ես կյանքիդ համար, ապա ես պատրաստ եմ դիմել Վլադիմիր Վլադիմիրովիչին՝ քեզ Չեչնիայի Հանրապետությունում ապաստան առաջարկելու համար: Մի վախեցիր, մենք կփրկենք քո երեսը»,- գրել է Կադիրովը:

Չեչնիա տեղափոխվելու մեկ այլ առավելություն էլ Կադիրովն անվանել է այն, որ այնտեղ «ոչ ոք Զելենսկիին չի գտնի»։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

  • Կիսվել: