շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կադիրովը Մարիուպոլում հանդիպել է Ուկրաինայի կողմից «սպանված» գեներալի հետ

Կադիրովը Մարիուպոլում հանդիպել է Ուկրաինայի կողմից «սպանված» գեներալի հետ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Մարիուպոլում հանդիպել է Ուկրաինայի կողմից ՛՛վաղուց սպանված՛՛ գեներալ Անդրեյ Մորդվիչևի հետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինաի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատասենյակը հայտարարել էր Չեռնոբաևկայում ռուսական բանակի խոշոր ուժերի ոչնչացման մասին։ Մարտի 19-ին Զելենսկու գրասենյակի ղեկավար Ալեքսեյ Արեստովիչը զեկուցել էր Չեռնոբաևկայում ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի 8-րդ բանակի հրամանատար գեներալ Մորդվիչևի ՛՛լուծարման՛՛ մասին։

Իսկ այսօր, ինչպես արդեն հայտնել ենք, Կադիրովը ժամանել է Մարիուպոլ, որտեղ հանդիպել է, այսպես ասած, ՛՛սպանված՛՛ գեներալի հետ:

 

  • Կիսվել: