ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Կադիրովին հերոսի կոչում է շնորհվել

Կադիրովին հերոսի կոչում է շնորհվել

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովին շնորհվել է ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության հերոսի կոչում, պարգևն անձամբ է հանձնել ԼԺՀ-ի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցը։

«Մենք շնորհակալ ենք Չեչնիայի Հանրապետության ժողովրդին ուկրաինացի նացիստների դեմ մեր առճակատման ժամանակ մեզ ցուցաբերած օգնության համար: Միավորելով մեր ջանքերը՝ մենք ազատագրեցինք Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքը ուկրաինացի ֆաշիստներից», - ասել է Պասեչնիկը պարգևի հանձնման արարողության ժամանակ:

  • Կիսվել: