շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Կա մտավախություն, որ Հունգարիան վետո կդնի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության վրա

Կա մտավախություն, որ Հունգարիան վետո կդնի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության վրա

Լրագրողներն ու քաղաքական գործիչները չեն հասկանում, թե Հունգարիայի խորհրդարանը դեռեւս ինչու չի քննարկել Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը։ Daily Hungary -ն գրել է, որ դա պայմանավորված է՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Լասլո Կեւերի կողմից հարցը չներառոելով։

Հելսինկին եւ Ստոկհոլմը կցանկանային իմանալ, թե ինչու է Հունգարիայի վարչապետը հետաձգում որոշումը. այդ մասին արդեն մի շարք տեսություններ կան:

ԱՄՆ-ի գլխավորած ռազմական դաշինքի 30 անդամներից, երկու պետությունների՝ դաշինքին անդամակցելու հարցի շուրջ, որոշում չեն հայտնել միայն Հունգարիան եւ Թուրքիան:

Բացի այդ, Հունգարիայի կառավարությունը 2,5 ամիս առաջ համապատասխան օրինագիծ է ներկայացրել խորհրդարան։ Ավելին, սոցիալիստները ցանկացել են արագացնել որոշումների կայացման գործընթացը, իսկ քվեարկությւոն իրականացնելու սոցիալիստների ցանկությունը հանդիպել է իշխանական պատգամավորների «ոչ» պատասխանին։

Ֆինլանդիայի նախագահն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ին իրենց անդամակցությունը մեծապես կախված է Թուրքիայից։ Հունգարիայի մասին նա միայն ասել է, որ Բուդապեշտը տարաձայնություններ ունի ԵՄ-ի հետ։

Շվեդիայի ամենահեղինակավոր թերթերից մեկը՝ Dagens Nyheter-ը, գրել է, որ Հունգարիան կարող է դանդաղեցնել երկրի անդամակցության գործընթացը՝ հիմնվելով ընդդիմադիր Momentum կուսակցության քաղաքական գործիչ Մարտոն Տոմպոսի խոսքերի վրա։ Նա կարծում է, որ՝ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, օգտագործվում է Բրյուսելին շանտաժի ենթարկելու համար:

  • Կիսվել: