երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ջոնսոնը Պուտինին համեմատել է կոկորդիլոսի հետ

Ջոնսոնը Պուտինին համեմատել է կոկորդիլոսի հետ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ցանկացած խաղաղ բանակցություն, հավանաբար, կձախողի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշման պատճառով։ Այս մասին նա ասել է լրագրողներին, փոխանցում է Reuters-ը։

Նրա կարծիքով՝ Պուտինի հետ գործ ունենալը նույնն է, ինչ խոսել «կոկորդիլոսի հետ, երբ նա ատամները խրել է ոտքիդ մեջ»։ Նա հավելել է, որ կենսական նշանակություն ունի, որպեսզի Արեւմուտքը շարունակի զինել Ուկրաինային։

«Շատ դժվար է հասկանալ, թե ինչպես կարող են ուկրաինացիները հիմա բանակցել Պուտինի հետ՝ հաշվի բարեխղճության ակնհայտ բացակայությունը նրա մոտ: Նրա ռազմավարությունը, հավանաբար, հետեւյալն է` փորձել կլանել եւ տիրանալ Ուկրաինայի որքան հնարավոր է մեծ մասին, եւ գուցե բանակցել ուժի դիրքերից»,- հայտարարել է նա:

  • Կիսվել: