երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ջոնսոնն ու քրդերի առաջնորդը քննարկել են ռուսական նավթից և գազից Եվրոպայի կախվածության նվազեցումը

Ջոնսոնն ու քրդերի առաջնորդը քննարկել են ռուսական նավթից և գազից Եվրոպայի կախվածության նվազեցումը

Երեքշաբթի բրիտանացի և քուրդ առաջնորդները հանդիպել են Լոնդոնում, որտեղ քննարկել են Եվրոպա էներգակիրների արտահանումը՝ ռուսական նավթից և գազից Եվրոպայի կախվածությունը նվազեցնելու նպատակով, ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարության մեջ:

Իրաքի Քրդստանի վարչապետ Մասրուր Բարզանին Դաունինգ սթրիթում հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին: Քրդերի առաջնորդը «խոսել է Եվրոպա էներգիակիրներ արտահանելու իր ձգտումների մասին», իսկ Ջոնսոնը «գովել է նրա ջանքերը՝ օգնելու նվազեցնել Արևմուտքի կախվածությունը ռուսական նավթից և գազից»։

  • Կիսվել: