կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Գերմանիան, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան քննարկել են Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը

Գերմանիան, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան քննարկել են Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ են արել ռազմական զսպվածություն ցուցաբերել Զապորոժիեի ատոմակայանի մոտ, ինչպես նաև կազմակերպել ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցների շուտափույթ այցը կայան,  տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ինչպես նշվում է՝ կիրակի օրը Գերմանիայի կանցլերը կարծիքներ է փոխանակել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների հետ միջազգային իրավիճակի շուրջ։

Նախարարների կաբինետի տարածած հայտարարության մեջ ասվում է. ՛՛Նրանք քննարկել են նաև Զապորոժիեի ուկրաինական ատոմակայանում ստեղծված իրավիճակը և կոչ են արել ռազմական զսպվածություն ցուցաբերել դրա մոտակայքում, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցների շուտափույթ այցը կայան՛՛:

Պետությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել աջակցությունն Ուկրաինային:

  • Կիսվել: