երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ջոն Բոլթոնը պատրաստ է Սենատում ցուցմունք տալ Թրամփի իմպիչմենթի գործով

Ջոն Բոլթոնը պատրաստ է Սենատում ցուցմունք տալ Թրամփի իմպիչմենթի գործով

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ պատրաստ է Սենատում ցուցմունք տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի գործով, եթե իրեն դատարան կանչեն. հաղորդում է CNN-ը:

«Եկել եմ եզրահանգման, որ եթե Սենատը ինձ ցուցմունք տալու ծանուցագիր ուղարկի, ապա պատրաստ եմ ցուցմունք տալ»,- ասել է Բոլթոնը: Այս գործով Բոլթոնը հավանական վկա է, քանի որ «առաջին դեմքով» տեղյակ է եղել Թրամփին իմպիչմենթի հասցրած իրադարձություններից։

Հիշեցնենք, որ ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին անվստահություն հայտնելու և իմպիչմենթի ենթարկելու գործընթացը սկսվեց 2019-ի դեկտեմբերին։ Աղմկահարույց գործընթացը սկիզբ էր առել ԱՄՆ նախագահի և Ուկրաինայի նորընտիր առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հուլիսյան հեռախոսազրույցից հետո: Ընդդիմախոսների պնդմամբ՝ Թրամփն այդ զրույցի ընթացքում փորձել է ճնշում գործադրել Զելենսկու վրա` պահանջելով քրեական հետապնդում սկսել առաջիկա նախագահական ընտրություններում իր հավանական մրցակից, նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու դեմ:

Թրամփին իմպիչմենթի ենթարկելու մասին Ներկայացուցիչների պալատի ոորոշումն այժմ փոխանցվում է Կոնգրեսի վերին պալատին՝ Սենատին։ Սենատում իմպիչմենթի հաստատման համար անհրաժետ է սենատորների ձայների առնվազն 2/3-րդը։ Եթե Սենատն իմպիչմենթը հաստատի, Թրամփը ստիպված կլինի լքել պաշտոնը։ Ամերիկայի պատմության մեջ Թրամփը երրորդ նախագահն է, որին իմպիչմենթի են ենթարկում։

  • Կիսվել: