երկուշաբթի, հունիս 29
29 / 6 / 2026
Ջերմության բացարձակ ռեկորդ՝ Բեռլինում

Ջերմության բացարձակ ռեկորդ՝ Բեռլինում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի գրառումը․

Եվրոպան ընդգրկած պատմական շոգի ալիքը շարունակել է գրանցել նոր ռեկորդներ։ Երեկ՝ հունիսի 27-ին, Բեռլինում օդի ջերմաստիճանը հասել է +39.9°C-ի՝ սահմանելով քաղաքի օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության բացարձակ առավելագույնը։ Բեռլինում կանոնավոր օդերևութաբանական դիտարկումները իրականացվում են 1876 թվականից։
Նախորդ բացարձակ ռեկորդը կազմել էր +38.5°C և գրանցվել էր 2019 թվականին։

Ռեկորդային շոգը չի սահմանափակվել միայն Գերմանիայով։ Ընդհանուր առմամբ հունիսի 27-ի տվյալներով՝ Եվրոպայի 19 երկրներում գործող 64 օդերևութաբանական կայաններում նույնպես գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ։

  • Կիսվել: