հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Իվանիշվիլիի՝ քաղաքականություն վերադառնալու մասին խոսակցությունները շահարկումներ են. Ղարիբաշվիլի

Իվանիշվիլիի՝ քաղաքականություն վերադառնալու մասին խոսակցությունները շահարկումներ են. Ղարիբաշվիլի

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի՝ քաղաքականություն վերադառնալու մասին խոսակցությունները ընդամենը «շահարկումներ են», գրում է aliq.ge-ն:

«Պարոն Բիձինա Իվանիշվիլին հեռացել է քաղաքականությունից։ Ինչպես գիտեք, պարոն Բիձինան մանրամասն բացատրեց իր մոտիվացիան, թե ինչու է անցյալ տարի հեռացել քաղաքականությունից։ Ուստի սա ընդամենը ենթադրություն է», — ասել է Ղարիբաշվիլին:

Նշենք, որ 2022 թվականի մայիսին «Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Կոբախիձեն ասել էր, որ «ինչ-որ մեկը» ցանկանում էր Բիձինա Իվանիշվիլիին քաղաքականություն վերադարձնել՝ Վրաստանը «պատերազմի մեջ ներքաշելու համար»։

 

  • Կիսվել: