ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Իտալիայում ուղղաթիռ է կործանվել. կա յոթ զոհ

Իտալիայում ուղղաթիռ է կործանվել. կա յոթ զոհ

Իտալիայի փրկարար ծառայությունը Պուլիայի հարավային շրջանում հայտնաբերել է ուղղաթիռի բեկորներ: Այս մասին հայտնել է շրջանի փոխնախագահ Ռաֆայել Պիեմոնտեզը։

Տեղական տրանսպորտային ընկերության Agusta A109 ուղղաթիռը անհետացել է ռադարներից և դադարեցրել կապը դիսպետչերների հետ։ Առավոտյան Ադրիատիկ ծովի Տրեմիտի կղզիներից օդ բարձրացած ուղղաթիռում եղել են անձնակազմի երկու անդամներ և հինգ ուղևորներ, այդ թվում՝ 13-ամյա մի աղջիկ։

Բեկորները հայտնաբերվել են Ֆոջա նահանգի Ապրիչենա քաղաքի մոտակայքում։ Վթարի հետևանքով զոհվել են նույն ընտանիքի չորս անդամներ, որոնք  Սլովենիայից են։

 

 

  • Կիսվել: