երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իտալիայում հնարավոր կլինի 1 եվրոյով տուն գնել

Իտալիայում հնարավոր կլինի 1 եվրոյով տուն գնել

Իտալական Կալաբրիա շրջանում գտնվող Չինկուեֆրոնդի բնակավայրում գործարկվել է մի ծրագիր, որը թույլ կտա այնտեղ բնակարան ձեռք բերել 1 եվրոյով, տեղեկացնում է «CNN Travel»-ը:

Քաղաքապետն ասել է, որ ծրագիրը կոչված է լուծելու դեպի խոշոր քաղաքներ երիտասարդների տեղափոխվելու խնդիրը:

Նշվում է, որ Չինկուեֆրոնդիում բնակարան գնելու համար բարենպաստ իրավիճակ է համաճարակային տեսանկյունից: Այս ամբողջ ընթացքում քաղաքում կորոնավիրուսով վարակվածության որևէ դեպք չի եղել:

Հաղորդվու է նաև, որ նրանք, ովքեր ցանկանում են առաջարկվող տարբերակով տուն գնել, պարտավոր կլինեն այն վերանորոգել առաջիկա երեք տարվա ընթացքում: Դրանից բացի, գնորդը պարտավոր է վճարել հատուկ վճար՝ 250 եվրոյի չափով: Եթե նշված ժամկետում տունը չվերանորոգվի, ապա սեփականատերը ստիպված կլինի տուգանք վճարել 20 հազար եվրոյի չափով:

  • Կիսվել: