երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իտալիայի նոր վարչապետը կառավարություն է ձևավորում

Իտալիայի նոր վարչապետը կառավարություն է ձևավորում

Իտալիայի նոր վարչապետ Ջորջիա Մելոնին սկսել է կառավարություն ձեւավորել, հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ նա Լիգա կուսակցության ներկայացուցիչ Ջանկառլո Ջորջետիին նշանակել է էկոնոմիկայի նախարար։ Արտաքին գործերի նախարարությունը կգլխավորի Անտոնիո Տաջանին:

Ներքին գործերի նախարարությունը կգլխավորի անկուսակցական պետական ​​ծառայող Մատեո Պիանտեդոզին, իսկ Պաշտպանության նախարարությունը՝ Գվիդո Կրոսետոն, որը ՛՛Իտալիայի եղբայրներ՛՛ կուսակցության հիմնադիրներից է:

 

  • Կիսվել: