երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իտալիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին հորդորում է լքել Ուկրաինան

Իտալիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին հորդորում է լքել Ուկրաինան

Իտալիայի ԱԳՆ-ն Կիևի վրա հարձակումների ինտենսիվացման պատճառով իր քաղաքացիներին հիշեցրել է Ուկրաինայից հեռանալու անհրաժեշտության մասին։

Հիշեցնենք, որ ԱԳՆ-ն նման հորդորով առաջին անգամ Ուկրաինայի տարածքում գտնվող իտալացիներին դիմել էր  փետրվարի կեսերին։

«Դեռևս Ուկրաինայում գտնվող հայրենակիցներին խստորեն խորհուրդ է տրվում օգտագործել առկա միջոցները, այդ թվում՝ գնացքները՝ երկիրը լքելու համար պարետային ժամից դուրս: Այս հանձնարարականը վերաբերում է հատկապես Ուկրաինայի արևելյան և հարավային հատվածներին՝ այս շրջաններում ռազմական գործողությունների ինտենսիվացման պատճառով»,- ասված է Իտալիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ Ուկրաինա բոլոր ուղևորությունները համարվում են խիստ անցանկալի։

 

  • Կիսվել: