Իտալիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին հորդորել է լքել Ուկրաինան
Իտալիայի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ ՛՛խստորեն՛՛ խորհուրդ է տալիս բոլոր իտալացիներին, որոնք դեռևս Ուկրաինայում են, հնարավոր միջոցներով հեռանալ, տեղեկացնում է Reuters-ը:
Նշվում է, որ բախազգուշացումը տրվել է ՛՛Կիևի և ամբողջ Ուկրաինայի վրա ավելի շատ զանգվածային հրթիռային հարձակումների հետ կապված՛:
՛՛Ուկրաինա բոլոր ճանապարհորդությունները՝ ցանկացած կարգավիճակով, կտրականապես չեն խրախուսվում՛՛,-ասված էհայտարարության մեջ:
Ավելի վաղ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել էր, որ մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը Ռուսաստանը Shahed ընտանիքի իրանական կամիկաձե անօդաչու սարքերով հարձակվել է Ուկրաինայի վրա;
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ՝ արձակվել է 60 անօդաչու թռչող սարք, որից 36-ը՝ Կիևի ուղղությամբ։ Բոլոր 36 անօդաչու թռչող սարքերը խոցվել են հակաօդային պաշտպանության միջոցով, զոհեր և վիրավորներ չկան։