Իտալիան ժամանակավորապես փակել է Իրանում իր դեսպանատունը և անձնակազմը տեղափոխել Ադրբեջան
Իտալիան ժամանակավորապես փակել է իր դեսպանատունը Թեհրանում և անձնակազմը տեղափոխել Ադրբեջան, հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին, հայտնում է AFP-ն։
«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մենք որոշել ենք ժամանակավորապես փակել մեր դեսպանատունը Թեհրանում և անձնակազմը տեղափոխել Բաքու», - Սենատում լրագրողներին ասել է Տայանին։
Նրա մամուլի քարտուղարը, իր հերթին, AFP-ին հաստատել է փակման մասին լուրը։
Նա, միաժամանակ, ընդգծել է, որ Իտալիան չի խզել դիվանագիտական հարաբերությունները։


