երկուշաբթի, հուլիս 20
20 / 7 / 2026
Իտալական Eni ընկերությունը հայտնել է, որ Միջերկրական ծովի հանքավայրում գազ է հայտնաբերել

Իտալական Eni ընկերությունը հայտնել է, որ Միջերկրական ծովի հանքավայրում գազ է հայտնաբերել

Այսօր իտալական Eni պետական ​​էներգետիկ խումբը հայտարարել է, որ գազ է հայտնաբերել եգիպտական ​​օֆշորային հանքավայրում Միջերկրական ծովի արեւելյան հատվածում, հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ Eni-ն գազի նոր աղբյուրներ է փնտրում, քանի որ նպատակ ունի ամբողջությամբ փոխարինել Ռուսաստանից գազի ներկրումը մինչեւ 2025 թվականը՝ պայմանավորված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով:

Էներգետիկ ծմբի տարածած հայտարարության մեջ նշված է. ՛՛Նոր հայտնագործությունը գտնվում է ՛՛Նարգիս-1՛՛ հետախուզական ջրհորում եւ կարող է մշակվել՝ օգտագործելով Eni-ի գոյություն ունեցող օբյեկտներին մոտ լինելը՛՛:

  • Կիսվել: