կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Իտալացի ուսանողները Պիզայի աշտարակի վրա փակցրել են Պաղեստինի դրոշը

Իտալացի ուսանողները Պիզայի աշտարակի վրա փակցրել են Պաղեստինի դրոշը

Իտալացի մի խումբ ուսանողներ ուրբաթ օրը ցույց են անցկացրել Պիզա քաղաքում՝ պահանջելով անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում, և ի նշան պաղեստինցի ժողովրդի հետ համերաշխության՝ Պիզայի աշխարհահռչակ աշտարակի վրա փակցրել են Պաղեստինի դրոշը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

՛՛Պիզայի աշտարակը զբաղված է հրադադար պահանջելու համար: Այսօր առավոտյան հարյուրավոր մարդիկ են անցել Պիզայի փողոցներով, որպեսզի անհապաղ հրադադար պահանջեն եւ դադարեցնեն գնդակոծությունները, որոնք արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Գազայի տարածքում են՛՛,- ասված է հայտարարության մեջ, որն ուսանողները տարածել են Facebook սոցիալական ցանցի միջոցով:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ցուցարարների շարասյունը հասել է Պիզայի աշտարակ, որտեղ ՛՛Պաղեստինի դրոշը բարձրացվել է ի նշան պաղեստինցի ժողովրդի հետ համերաշխության՛՛:

Ansa լրատվական գործակալության հաղորդմամբ՝ մոտ 15 ուսանողներ ՛՛ներխուժել են Պիզայի աշտարակ՝ շրջանցելով վերահսկողությունը, և աշխարհի ամենահայտնի աշտարակից կախել Պաղեստինի հսկայական դրոշը՛՛:

Ակցիայի կազմակերպիչները վառել են նաև մի քանի ծխանռնակներ, սակայն պատմության և մշակույթի հուշարձանին վնաս չի հասցվել:

Ավելի վաղ իտալական տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում և Միլանում, Պաղեստինի հետ համերաշխության զանգվածային ցույցեր են տեղի ունեցել, որոնց ակտիվ մասնակցություն են ունեցել երիտասարդներն ու ուսանողները:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: