Իսրայելը սպառնացել է ոչնչացնել «Հեզբոլլահ»-ին՝ Իրանին աջակցելու դեպքում
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Լիբանանի շիա «Հեզբոլլահ» կազմակերպությանը զգուշացրել է զերծ մնալ իր երկրի դեմ ցանկացած թշնամական գործողություններից։ Նա սպառնացել է, որ եթե «Հեզբոլլահ»-ն աջակցի Իրանին, այն կարող է ոչնչացվել։ Այս մասին նա գրառում է կատարել X սոցիալական հարթակում։
««Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարը դասեր չի քաղում իր նախորդների հետ կատարվածից և սպառնում է գործել Իսրայելի դեմ՝ համաձայն Իրանի բռնապետի հրամանի: Ես խորհուրդ եմ տալիս լիբանանյան պրոքսիին զգույշ լինել և հասկանալ, որ Իսրայելը կորցրել է համբերությունն իրեն սպառնացող ահաբեկիչների նկատմամբ: Եթե ահաբեկչություն լինի, «Հեզբոլլահ» չի լինի», - գրել է Կացը X-ում:
Հունիսի 19-ին «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Նայիմ Կասիմը հայտարարել էր, որ իր կազմակերպությունը կգործի «ինչպես որ հարմար է համարում» Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ հնարավոր հակամարտության դեպքում: Նա ընդգծել էր, որ «Հեզբոլլահ»-ը չեզոք չէ այս հակամարտության մեջ և լիովին աջակցում է Իրանին: Կասիմը, սակայն, չէր մանրամասնել՝ արդյոք շարժումը պլանավորում է լիարժեքորեն ներգրավվել զինված հակամարտության մեջ, թե՝ ոչ: