Իսրայելը սպառնացել է Իրանին մահացու հարված հասցնել
Իսրայելն Իրանին մահացու, ճշգրիտ և հանկարծակի այնպիսի հարված կհասցնի, որ չեն հասկանա՝ ինչ և ինչպես կատարվեց, նրանք կտեսնեն միայն արդյունքները։ Այս մասին իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքի եթերում հայտարարել էԻսրայելի Պաշտպանության նախարար Յոավ Գալանտը:
Նշենք, որ ավելի վաղԱՄՆ Զինված ուժերի պաշտոնաթող փոխգնդապետ Դենիել Դևիսը ավելի վաղ հայտարարել էր՝ Իսրայելը Իրանի հետ զինված հակամարտության ժամանակ կարող է լուրջ խնդիրներ ունենալ հակաօդային պաշտպանության ոլորտում։