շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Իսրայելը պարտավոր է և իրավունք ունի պատասխանել Իրանի հրթիռային հարձակմանը, և մենք դա կանենք. Նեթանյահու

Իսրայելը պարտավոր է և իրավունք ունի պատասխանել Իրանի հրթիռային հարձակմանը, և մենք դա կանենք. Նեթանյահու

Իսրայելը պարտավոր է և իրավունք ունի պատասխանել Իրանի հրթիռային հարձակմանը, և մենք դա կանենք: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Նա դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ հայտարարելով, թե կհաղթեն Ֆրանսիայի հետ կամ առանց Ֆրանսիայի՝ ընդգծելով Մակրոնի՝ Իսրայելին զենքի մատակարարման վրա սահմանված էմբարգոն։

՛՛Վստահ եղեք, որ Իսրայելը կպայքարի այնքան ժամանակ, քանի դեռ ճակատամարտում չի հաղթել՝ հանուն աշխարհի խաղաղության և անվտանգության՛՛,- հավելել է Իսրայելի վարչապետը։

Նա նաև հայտարարել է, թե շուտով ուղերձով կդիմի իր ժողովրդին:

Ավելի վաղ հայտնել էինք, որր Մակրոնը հայտարարել է, թե Ֆրանսիան զենք չի մատակարարում Իսրայելին:

՛՛Գազայի հակամարտությունում օգտագործվող զենքի մատակարարումը պետք է դադարեցվի՝ որպես քաղաքական լուծում գտնելու ավելի լայն ջանքերի մի մաս՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: