Իսրայելը պահանջում է ազատ արձակել 11 պատանդի՝ Գազայում 40 օրով հրադադար հաստատելու դիմաց
Գազայի հատվածում 40 օրով հրադադար հաստատելու համար իսրայելական կողմը պահանջում է ազատ արձակել է 11 պատանդի, տեղեկացնում է Jerusalem Post թերթը։
Թերթը, հղում անելով անվտանգության կառույցներում իր աղբյուրն, նշում է, որ խոսքը իսրայելցի զինծառայող Իդան Ալեքսանդրի մասին է, որը նաև ամերիկյան քաղաքացիություն ունի, ինչպես նաև ևս տասը այլ պատանդների:
Նշվում է նաև, որ բացի այդ, իսրայելական կողմը պահանջում է ՀԱՄԱՍ շարժումից ամբողջական տեղեկատվություն տրամադրել Գազայում առևանգվածների վիճակի մասին։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: