Իսրայելը ՄԱԿ-ին ապացույցներ է ուղարկել հիվանդանոցի վրա հարձակմանն առնչություն չունենալու մասին
Իսրայելը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի մասնակիցներին տրամադրել է տվյալներ, այդ թվում՝ տարբեր տեսանյութեր, որոնք ապացուցում են, որ երկիրը կապ չունի Գազայի հիվանդանոցի վրա հարձակմանը, ասել է Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին։
«Մենք տարբեր տեսագրություններ ենք ուղարկել այնտեղ, որպեսզի նրանք նույնպես ունենան այս տվյալները իրենց առջև», – ասել է նա չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ ապացույցներ կան, որոնք իսրայելական կողմը մտադիր է տրամադրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին Նյու Յորքում կայանալիք հանդիպմանն ընդառաջ։